Բաժիններ՝

Գառնիկ Իսագուլյանը տվեց Արամ Կարապետյանին պարտված մեկ դոլարը. մամուլ

«Մոտ երկու շաբաթ առաջ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը և «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, Աժ-ում Սերժ Սարգսյանի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը «ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունում պատահաբար հանդիպեցին:

Ծավալված քաղաքական զրույցի ընթացքում Իսագուլյանն ասաց, որ Գագիկ Ծառուկյանն անպայման առաջադրվելու է ՀՀ նախա­գահի թեկնածու, Կարապետյանը հակառակը պնդեց: Իսագուլյանն առաջարկեց 1 ԱՍՆ դոլար խաղադրույք սահմանել, Կարապետյանը հարց տվեց. «Դուք բացառո՞ւմ եք այլ սցենար: Ես վստահ եմ, որ չի առաջադրվելու»:

Ի վերջո, Կարապետյանը հաղթեց: Երեկ «ժողովուրդի» խմբագրու­թյուն էր այցելել Գ. Իսագուլյանը և ընդունելով պարտությունը` հանձնեց 1 դոլարը: Մեր հարցին, թե արդյոք Ծառուկյանը վախեցավ Սերժ Աարգս­յանի կողմից ներկայացված կոմպրոմատների փաթեթից, Իսագուլյանը պատասխանեց. «Բացառվում է նման բան, ու այդպիսի արդարացումը տե­ղին չէ: Ոչ արտաքին ուժերը կապ ունեն, ոչ էլ ներքին որևէ խնդիր կա, առավել ևս Հայաստանում ներքաղաքական իրավիճակի ապակայունաց­ման ու արյունահեղության մասին ակնարկներն անտեղի են: Պարզապես Ծառուկյանն իր համար որոշում կայացրեց` չխառնվել»»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս