Բաժիններ՝

Պիրոգ՝ ամառային երեկույթների համար

Բաղադրիչներ

1. Շաքարավազ – 1 բաժակ

2. Թթված կաթ – 1 բաժակ

3. Ձու – 2 հատ

4. Ալյուր – 1.5 բաժակ

5. Վանիլին – 50 գ

6. Սոդա – 1 թ/գ

7. Մրգեր – 1 բաժակ

8. Շաքարի փոշի 2 թ/գ

Պատրաստման եղանակը

1. Ձվերին ավելացնել շաքարավազը և հարել:

2. Ավելացնել սոդան, կաթը, վանիլինը և ալյուրը: Լավ խառնել: Խմորը պետք է նման լինի թթվասերի:

3. Թխելու համար նախատեսված կաղապարը յուղապատել, շարել մրգերը և վրան լցնել խմորը:

4. Թխել ջեռոցում մոտ 30 րոպե:

5. Պատրաստի պիրոգի վրա շաքարի փոշի շաղ տալ և մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս