«Մեզ բոլոր տեղերից ասում են՝ ամեն ինչ նորմալ է». Սիսիանի համայնքապետարանի խոսնակ

Արդեն մի քանի ժամ է՝ լուր են շրջանառվում, որ թշնամին կրակոցներ է արձակել Սյունիքի մարզի Սիսիանի հատվածում։

168.amի հետ զրույցում Սիսիանի համայնքապետարանի խոսնակ Անի Սիմոնյանն ասաց, որ մամուլում շրջանառվող տեղեկությանը ծանոթացել և հնարավոր բոլոր միջոցներով ճշտել են, որ այդ ամենն իրականությանը չի համապատասխանում։

«Մենք էլ պետք է բոլոր մանրամասներին ծանոթանանք, այնպես չէ, որ տեղեկատվությունը մեր ձեռքում է, մենք որևէ տեղեկատվություն չունենք։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ ամեն ինչ նորմալ է։ Մեզ բոլոր տեղերից ասում են՝ ամեն ինչ նորմալ է։ Կրակոցների հետ կապված՝ Պաշտպանության նախարարությունը հերքում տարածեց, դե իրենց հերքումն այսօրվա դրությամբ այդքան էլ հավատալու չի, բայց մենք մեր կապերով փորձել ենք ճշտել՝ ամեն ինչ նորմալ է»,- ասաց Անի Սիմոնյանը։

Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցն էլ ասաց, որ իրենց մոտ իրավիճակը խաղաղ է։

«Սիսիանը մեր մոտից 70 կիլոմետր հեռու է, որտեղ Տեղ համայնքը սահմաններ ունի, նման դեպք չի արձանագրվել։ Մեզ մոտ դեռ ամեն ինչ նորմալ է, մենք դիրքերով հերթափոխում ենք ու հանգիստ մեր գործն ենք անում»,- եզրափակեց Ներսես Շադունցը։

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ թշնամին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում կրակոց է արձանագրել։ Կրակոցի հետևանքով զոհվել է պայմանագրային հայ զինծառայող։

Տեսանյութեր

Լրահոս