Բաժիններ՝

Հավը՝ բասկերի բաղադրատոմսով

Բաղադրիչներ

1. Հավ – 1 հատ
2. Կարմիր քաղցր պղպեղ – 3 հատ
3. Կարմիր սոխ – 3 հատ
4. Լոլիկ – 8 հատ
5. Կարագ – 25 գ
6. Ձիթայուղ – 6 ճ/գ
7. Բրինձ բասմատի – 300 գ
8. Տոմատի մածուկ – 1 ճ/գ
9. Կծու աղացած կարմիր պղպեղ – 1/2 ճ/գ
10. Դափնու տերև – 4 հատ
11. Ուրց – 4 ճյուղ
12. Հավի արգանակ – 350 մլ
13. Սպիտակ դառը գինի – 180 մլ
14. Ձիթապտուղ – 100 գ
15. Աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Հավը կտրատել: Մեջքը պահել արգանակ պատրաստելու համար:

Կարդացեք նաև

2. Խորը թասի մեջ տաքացնել ձիթայուղը և կարագը և տապակել հավի կտորները, աղ և պղպեղ ցանել: Տապակել, մինչև կեղև կապելը:

3. Նույն յուղի մեջ տապակել սոխը, ավելացնել ուրցը, կարմիր աղացած պղպեղը, տոմատի մածուկը, քաղցր պղպեղը, լոլիկը և ձիթապտուղը:

4. Վրան լցնել բրինձը, ավելացնել նախապես պատրաստած արգանակը, գինին և ճզմած սխտորը:

5. Հետ վերադարձնել հավը, ծածկել կափարիչով և եփել ցածր կրակի վրա մոտ 50 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս