Անտարկտիդայում անջատվել է աշխարհում ամենամեծ այսբերգը
Անտարկտիդայի արեւմուտքում վիթխարի այսբերգ է անջատվել Ռոննե շելֆային սառցադաշտից՝ Ուեդելի ծովում: Մայիսի 19-ին այդ մասին հայտնել է Եվրոպայի տիեզերական գործակալությունը (ԵՏԳ)։
«Այսբերգի մակերեսը, որն ստացել է A-76 նշանակումը, կազմում է շուրջ 4 320 քառակուսի կիլոմետր, ինչն այժմ դրան դարձնում է ամենամեծն աշխարհում: Սառցասարն ունի շուրջ 170 կիլոմետր երկարրություն եւ 25 կիլոմետր լայնություն: Չափերով այն փոքր-ինչ գերազանցում է Իսպանիայի Մալյորկա կղզուն»,- ասված է ԵՏԳ-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Այսբերգը հայտնաբերվել է Բրիտանիայի անտարկտիկական ծառայության կողմից վերջերս ստացված լուսանկարներով, որոնք արվել են Երկիր մոլորակի դիտարկման Sentinel-1 եվրոպական արբանյակի միջոցով: Գործակալության տվյալներով՝ նախորդ ռեկորդը պատկանում էր 3 880 քառակուսի կիլոմետր մակերեսով A-32A այսբերգին, որը գտնվում է նույնպես Ուեդելի ծովում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: