Լևոն Արոնյանը կրկին չի հաղթում. London Chess Classic
Հայաստանի թիվ 1 գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է անհաջող հանդես գալ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում ընթացող London Chess Classic հեղինակավոր մրցաշարում: 8-րդ տուրում Արոնյանը սպիտակ ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց Մայքլ Ադամսի հետ և վաստակած 7 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը: Ադամսը 12 միավորով 3-րդն է:
Աշխարհի ուժեղագույն շախմատիստ Մագնուս Կարլսենը, ով 17 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, այս տուրը բաց թողեց: Իսկ Վլադիմիր Կրամնիկը հերթական հաղթանակը տոնեց և 15 միավորով ամրապնդվեց 2-րդ տեղում:
Այսօր կայացած պարտիաներում գրանցվել են հետևյալ արդյունքները.
Վլադիմիր Կրամնիկ – Գոուին Ջոնս` 1:0
Լևոն Արոնյան – Մայքլ Ադամս` 1/2
Վիշվանաթհան Անանդ – Հիկարու Նակամուրա` 1/2
Լյուկ Մըքշեյն – Յուդիթ Պոլգար` 0:1
8-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
1.Մագնուս Կարլսեն` 17 մ.
2.Վլադիմիր Կրամնիկ` 15 մ.
3.Մայքլ Ադամս` 12 մ.
4.Հիկարու Նակամուրա` 10 մ.
5.Վիշավանաթհան Անանդ` 8 մ.
6.Լևոն Արոնյան` 7 մ.
7.Լյուկ Մքշեյն` 5 մ.
8.Յուդիթ Պոլգար` 5 մ.
9.Գոուին Ջոնս` 3 մ.
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը