«Նիկոլը 6 ամիս ժամանակ էր խնդրում Ադրբեջանի համար, Ադրբեջանի բանակի վերականգնման համար, Սյունիքը հանձնելու համար»․ Աղասի Ենոքյան

Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հիշո՞ւմ եք, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի բանակը եւս ուժասպառ էր ու հյուծված։

Հիշո՞ւմ եք, որ 44-օրյա պատերազմից հետո Նիկոլը 6-ամսյա ժամկետ խնդրեց իրավիճակը կարգավորելու համար։

Հիշո՞ւմ եք, որ Նիկոլը խոստանում էր 6 ամսվա ընթացքում վերացնել 44-օրյա պատերազմի հետեւանքները եւ ներկայացրել էր ճանապարհային քարտեզ։

Կամա, թե ակամա Նիկոլը ստացավ այդ 6 ամիսը։ Եվ ոչինչ էլ չարեց։

Չլուծվեցին տնտեսության խնդիրները, երկրում մոլեգնում է գնաճը, գործազրկությունը եւ աղքատությունը։ Չլուծվեցին անվտանգության խնդիրները, բանակի քայքայումը շարունակվեց ավելի մեծ քայլերով, անգամ սահմանային դիրքեր չփորվեցին։

Բայց 6 ամսվա ընթացքում Ադրբեջանի բանակը կարողացավ հիմնականում վերականգնվել, թոթափել պատերազմական մզվածությունը եւ այժմ ի վիճակի է վերսկսել պատերազմի երկրորդ մասը։

Նիկոլը ժամանակ էր խնդրում Ադրբեջանի համար, Ադրբեջանի բանակի վերականգնման համար, Սյունիքը հանձնելու համար։

#antinikol»։

Տեսանյութեր

Լրահոս