Բաժիններ՝

Ոստիկանության հետ բախումներում վիրավոր պաղեստինցիների թիվը գերազանցել է 610-ը

Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի իրավապահ մարմինների աշխատակիցների հետ ծայր առած ընդհարումներում վիրավորված պաղեստինցիների թիվը հասել է 612-ի: Մայսիսի 11-ին այդ մասին իր էլեկտրոնային տարբերակում հայտնել է Al-Quds թերթը՝ վկայակոչելով Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերության ներկայացուցչին։

«Օրվա ընթացքում Երուսաղեմի Տաճարաց լեռան եւ Հին քաղաքի շրջանում վերքեր է ստացել առնվազն 612 պաղեստրինցի»,- մեջբերում է հրատարակությունը նրա խոսքը: Ինչպես մայիսի 10-ի երեկոյան տեղեկացրել է Al-Quds-ը, Իսրայելի իրավապահ մարմինների աշխատակիցներն Ալ Աքսա մզկիթում ուժով դուրս են արել աղոթք անող ծխականներին: Թերթի տվյալներով՝ իսրայելացի ոստիկանները հավատացյալներին ուժով ստիպել են հեռանալ Ալ Աքսայից՝ կիրառելով արցունքաբեր գազ, ռետինե գնդակներ եւ լուսաղմկահան նռնակներ: Մայիսի 11-ին պաղեստինյան Dunya Al Watan ռադիոկայանը հայտնել է, որ իսրայելացի ուժայինները հեռանում են Ալ Աքսայից պահեստային մուտքերից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս