Աբրահամ Ռուսոն հայտարարում է, որ ինքը թուրք է (տեսանյութ)
Աբրահամ Ռուսոն թուրքական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքը թուրք է: Նա այդ հարցազրույցում խոսում է թուրքերեն լեզվով, որտեղ ասում է, որ իր հայրը թուրք է, որից էլ ինքը սովորել է թուրքերեն լեզուն և թուրք ազգի պատմությունը:
Նրա խոսքով՝ ինքն առօրյայում թուրքերեն չի խոսում, քանի որ իր աշխատանքը հիմնականում ռուս ազգի հետ է, և դա է միակ պատճառը, որ նա թուրքերենի փոխարեն խոսում է ռուսերեն լեզվով:
Ռուսոյի խոսքով՝ սակայն դա իրեն չի խանգարում խոսել թուրքերեն և ընդունել հրավերներ իր թուրք ժողովրդի ներկայացուցիչներից, գնալ Թուրքիա և հանդիպել իր թուրք եղբայրների և ընկերների հետ: Նա իր խոսքում նաև նշում է, որ շուտով , «Աստծու կամքով» Պարոն Մեվլուդն իրեն կհովանավորի թուրքերեն լեզվով ձայնասկավառակ թողարկել: Ձայնասկավառակը վաճառքի է հանվելու: «Ինձ ճանաչում է մոտ 400 մլն մարդ: Ինչո՞ւ Թուրքիայում չճանաչեն թուրք արմատներ ունեցող մարդուն»,- ասել է Աբրահամ Ռուսոն:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ Ավրահամ Ռուսոն հայտարարել էր, թե ինքն ունի հայկական արմատներ: