«Թուրքիան Հայաստանն ընկալում է որպես Ադրբեջանի ու, ընդհանուր առմամբ, տարածաշրջանի համար վտանգ ներկայացնող պետություն». Թուրքիայի խորհրդարանի խոսնակ
Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, որ Հայաստանը սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի համար:
Ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, նման հայտարարությամբ վերջինս հանդես է եկել «Խորհրդարանների դերը միջազգային խաղաղության և կայունության ամրապնդման հարցում» խորագրով տեսաժողովի ժամանակ, որը կազմակերպվել է Թուրքմենստանի նախաձեռնությամբ:
Շենթոփի խոսքով` Թուրքիան Հայաստանն ընկալում է որպես պետություն, որը չմտածված է գործում և վտանգ է ներկայացնում Ադրբեջանի ու, ընդհանուր առմամբ, տարածաշրջանի համար:
«Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին ոչ միայն երկու երկրի բարեկամության և եղբայրության ցուցանիշ է, այլև Բաքվի դիրքորոշման արդարացիության վկայությունը տարածաշրջանային խաղաղության սպառնալիքի ֆոնին»,- ընդգծել է Շենթոփը:
Վերջինս հավելել է, որ Անկարան կարող է նախաձեռնություններ իրականացնել տարածաշրջանում և աշխարհում հակամարտությունների կարգավորման հարցում: