Բաստիոնն ի չիք

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել «Հակաժողովրդավարական շրջադարձ» զեկույցը, ըստ որի՝ Հայաստանում ժողովրդավարության ցուցանիշը 2018-ի հեղափոխությունից հետո առաջին անգամ անկում է արձանագրել։

«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հետ պատերազմը Հայաստանում ներքին ճգնաժամ է հրահրել։ Հեղափոխությունից հետո առաջին անգամ երկրում ժողովրդավարության վարկանիշը նվազել է, և այս տարի տեղի ունեցած իրադարձությունները, այդ թվում՝ զինվորականների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև լարվածությունը, ցույց են տալիս, որ իրավիճակը կարող է վատթարանալ»,- նշված է զեկույցում։

Փաստորեն Նիկոլ Փաշինյանի հռչակած «ժողովրդավարության բաստիոնը» աստիճանաբար քանդվում է և դա արձանագրում են անգամ այն կառույցները, ովքեր 2018 թվականից հետո գերադասում էին աչք փակել ժողովրդավարության ոտնահարումների դեպքերի վրա։

Շուրջ երեք տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանն աննախադեպ հաջողություն արձանագրեց իրականում աննախադեպ ժողովրդավարություն կառուցելու ռեսուրսը մսխելու հարցում։

Տեսանյութեր

Լրահոս