«Լենա Նազարյան, ամուսնուդ կփոխանցես, որ ես ճիշտ էի, ինքը՝ սխալ»․ Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իսկ վերջում միշտ արդարությունն է հաղթում !!!
2 տարի առաջ, քաղաքական հայացքներովս և տվյալ ղեկավարությանն անհարմար հարցեր տալու իմ հանդգնությամբ պայմանավորված, ազատվեցի՝ Լենա Նազարյանի ամուսնու ղեկավարած

Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմում զբաղեցրածս պաշտոնից:

Այսօր ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանը բավարարեց հայցս՝ այն է անվավեր ճանաչել աշխատանքից ազատվելուս հրամանը, վերականգնել ինձ նախկին պաշտոնում և վճարել հարկադիր պարապուրդի համար:

Լենա Նազարյան, ամուսնուդ կփոխանցես, որ ԵՍ ՃԻՇՏ ԷԻ, ԻՆՔԸ՝ ՍԽԱԼ»։

Տեսանյութեր

Լրահոս