Անչափահ փախստականների «քաղաք»՝ ԱՄՆ սահմանին

Էկվադորից մեկնարկած երեք հազար կիլոմետրանոց ճանապարհորդությունից հետո Խոսե Լուիս Բոյեդուանան հասել է Միացյալ Նահանգներ: Նա պատմել է, որ անցել է գետը և ԱՄՆ մուտք գործել հունվարի 26-ին՝ Միգել Ալեմանի սահմանային անցակետով։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Նրա ծնողները Էկվադորից ԱՄՆ են տեղափոխվել 13 տարի առաջ: Մարտին ԱՄՆ իշխանությունները երեխային վերամիավորեցին մոր և հոր հետ` հաստատելով, որ վերջիններս նրա օրինական խնամակալներն են: Հոր՝ Կառլոս Լոզադայի խոսքով, որդու հետ լինելու երջանկությունն այլևս հավերժ է։

Բոյեդուանան 3 տարեկանից Էկվադորում ապրում էր իր տատիկ-պապիկների հետ: Այս պատմությունն արտացոլում է Բայդենի վարչակազմի՝ ընտանեկան բաժանումներից խուսափելու քաղաքականությունը, ինչն անտեսվել էր Թրամփի վարչակազմի օրոք: Բայց Սպիտակ տունը նաև հստակ ասում է, որ ապաստան խնդրելը չի երաշխավորում մուտքը ԱՄՆ:

Հարավային սահմանի համակարգող Ռոբերտա Ջակոբսոնն ասում է․ «Ուզում եմ շեշտել այն, որշատ մարդիկ չեն ստանա դրական պատասխան Միացյալ Նահանգներում իրենց ապաստանի հայցերին և հնարավոր է, որ գործընթացի ավարտին նրանք վերադառնան իրենց երկրներ: Այնպես որ, իրոք, պետք է սպասել, քանի որ հետագայում միգուցե Միյացյալ Նահանգներ հասնելու համար ավելի շատ տարբերակներ լինեն, ավելի անվտանգ, էժան և ապահով»:

Բայց շատ ընտանիքներ չեն լսում: 70-անց Էդա Քրիստելիան ապրում է իր երիտասարդ թոռնուհու հետ Տեխասի սահմանին հարակից Մեքսիկայի ապաստարանում: Նա ասում է, որ ԱՄՆ իշխանությունները զույգին հետ են ուղարկել Մեքսիկա, երբ նրանք փորձել են հատել սահմանը: Տատիկի խոսքով՝ ինքն այս ճանապարհը անցել է, քանի որ հրաժարվել է աղջկա Չիկագոյում բնակվող մոր խնդրանքը կատարել և երեխային ինքնուրույն ուղարկել սահմանից այն կողմ:

Այս ընտանիքի պատմությունը սահմանին միգրանտների աճող դեպքերից մեկն է միայն, քանիոր Բայդենի վարչակազմը փորձում է ապահովել եկողների անվտանգությունը: Պետդեպարտամենտի աշխատակից Էմիլի Մենդրալան ասել է։ «Մենք աշխատում ենք տարածաշրջանի գործընկերների հետ՝ կանխելու առանց ուղեկցողի երեխաների վտանգավոր ճանապարհներով միգրացիան։

Մինչդեռ հանրապետական օրենսդիրները Բայդենի վարչակազմին մեղադրում են սահմանին միայնակ անչափահասների թվաքանակի աճի մեջ: Էլ Պասո շրջանի հանրապետական կուսակցության անդամ Ռայմունդո Բակայի խոսքով՝ դա բաց սահման է:

Իսկ մինչ Բայդենի վարչակազմը աշխատում է գտնել երկարաժամկետ ճգնաժամի կայուն լուծում, Խոսե Լուիս Բոյեդուանան վերջապես հասել է իր նպատակին: «Երջանկություն կարող է լինել միայն ծնողների հետ»,-ասում է նա։

Տասնյակ հազարավոր միայնակ անչափահասներ այժմ գտնվում են ԱՄՆ սահմանի մոտ՝ սպասելով իրենց գործերի քննությանը։

«Ամերիկայի ձայնի» լրագրողը զրուցել է նրանցից միքանիսի հետ։

Էկվադորից մեկնարկած երեք հազար կիլոմետրանոց ճանապարհորդությունից հետո Խոսե ԼուիսԲոյեդուանան հասել է Միացյալ Նահանգներ: Նա պատմել է, որ անցել է գետը և ԱՄՆ մուտք գործել հունվարի 26-ին՝ Միգել Ալեմանի սահմանային անցակետով։

Նրա ծնողները Էկվադորից ԱՄՆ են տեղափոխվել 13 տարի առաջ: Մարտին ԱՄՆ իշխանությունները երեխային վերամիավորեցին մոր և հոր հետ` հաստատելով, որ վերջիններս նրա օրինական խնամակալներն են: Հոր՝ Կառլոս Լոզադայի խոսքով, որդու հետ լինելու երջանկությունն այլևս հավերժ է։

Բոյեդուանան 3 տարեկանից Էկվադորում ապրում էր իր տատիկ-պապիկների հետ: Այսպատմությունն արտացոլում է Բայդենի վարչակազմի՝ ընտանեկան բաժանումներից խուսափելու քաղաքականությունը, ինչն անտեսվել էր Թրամփի վարչակազմի օրոք: Բայց Սպիտակ տունը նաև հստակ ասում է, որ ապաստան խնդրելը չի երաշխավորում մուտքը ԱՄՆ:

Հարավային սահմանի համակարգող Ռոբերտա Ջակոբսոնն ասում է․ «Ուզում եմ շեշտել այն, որ շատ մարդիկ չեն ստանա դրական պատասխան Միացյալ Նահանգներում իրենց ապաստանի հայցերին և հնարավոր է, որ գործընթացի ավարտին նրանք վերադառնան իրենց երկրներ: Այնպես որ, իրոք, պետք է սպասել, քանի որ հետագայում միգուցե Միացյալ Նահանգներ հասնելու համար ավելի շատ տարբերակներ լինեն, ավելի անվտանգ, էժան և ապահով»:

Բայց շատ ընտանիքներ չեն լսում: 70-անց Էդա Քրիստելիան ապրում է իր երիտասարդ թոռնուհու հետ Տեխասի սահմանին հարակից Մեքսիկայի ապաստարանում: Նա ասում է, որ ԱՄՆ իշխանությունները զույգին հետ են ուղարկել Մեքսիկա, երբ նրանք փորձել են հատել սահմանը:

Տատիկի խոսքով՝ ինքն այս ճանապարհը անցել է, քանի որ հրաժարվել է աղջկա Չիկագոյում բնակվող մոր խնդրանքը կատարել և երեխային ինքնուրույն ուղարկել սահմանից այն կողմ:

Այս ընտանիքի պատմությունը սահմանին միգրանտների աճող դեպքերից մեկն է միայն, քանի որ Բայդենի վարչակազմը փորձում է ապահովել եկողների անվտանգությունը: Պետդեպարտամենտի աշխատակից Էմիլի Մենդրալան ասել է։ «Մենք աշխատում ենքտարածաշրջանի գործընկերների հետ՝ կանխելու առանց ուղեկցողի երեխաների վտանգավոր ճանապարհներով միգրացիան։

Մինչդեռ հանրապետական օրենսդիրները Բայդենի վարչակազմին մեղադրում են սահմանին միայնակ անչափահասների թվաքանակի աճի մեջ: Էլ Պասո շրջանի հանրապետական կուսակցության անդամ Ռայմունդո Բակայի խոսքով՝ դա բաց սահման է:

Իսկ մինչ Բայդենի վարչակազմը աշխատում է գտնել երկարաժամկետ ճգնաժամի կայուն լուծում, Խոսե Լուիս Բոյեդուանան վերջապես հասել է իր նպատակին: «Երջանկություն կարող է լինել միայն ծնողների հետ»,-ասում է նա։

Տեսանյութեր

Լրահոս