«Այս պահին խիստ աշխատանքային ռեժիմում եմ գտնվում և տեղյակ էլ չեմ». Գորայք համայնքի ղեկավարը՝ Փաշինյանի այցի մասին

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Սյունիքում է և ականատես է եղել, թե ինչպես են Գորայք ներխուժել ԱԱԾ և ոստիկանության պետերի մեքենաները՝ այլոց ուղեկցությամբ.

«Մարտական խնդիրը պարզ է՝ վերախմբավորել ուժերը և ապահովել կապիտուլյանտի «հակահարձակումը»։ Սա օկուպացիոն վարչակարգի էթոս է։ Եռաբլուրից հետո կապիտուլյանտը փորձում է գրավել Սյունիքը։ Եռաբլուրն ու Սյունիքը նրանից զատ ցանկանում են գրավել նաև թուրքերը։ Հետևաբար՝ գործ ունենք թուրքական օկուպացիոն վարչակարգի հետ։ Իսկ թուրքերի ճակատագիրը Հայկական լեռնաշխարհում մեկն է լինելու՝ ոչնչացում»,- գրել էր նա։

168.amԳորայք համայնքի ղեկավար Աշոտ Աղաջանյանից հետաքրքրվեց, թե ինչ իրավիճակ է այս պահին գյուղում, և գորայքցիներն ուզո՞ւմ են արդյոք հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։

«Ես այս պահին խիստ աշխատանքային ռեժիմում եմ գտնվում և տեղյակ էլ չեմ, այնպես որ՝ թողեք ինձ աշխատեմ»,- նշեց Աշոտ Աղաջանյանը։

Հարցին՝ այսինքն՝ ձեզ չեն տեղեկացրե՞լ, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է այցելել գյուղ, Աշոտ Աղաջանյանը չպատասխանեց՝ խնդրելով հարցեր չտալ,  որպեսզի աշխատի։

«Մեզ բոլորս խաղաղ երկինք եմ ցանկանում, առողջ ու լավ եղեք, ցտեսություն»,- ասաց Աշոտ Աղաջանյանը և հեռախոսն անջատեց։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ, սակայն, ինչպես դեկտեմբերին կատարած առաջին այցի ժամանակ, այնպես էլ այսօր այցը ձախողվեց, ժողովուրդը բողոքի ակցիաներով պահանջեց, որպեսզի նա լքի մարզը՝ նրան անվանելով «դավաճան», «կապիտուլյանտ» և «հողատու»։

Քաջարան նա առհասարակ չմտավ, քանի որ ժողովուրդը թույլ չտվեց։

Տեսանյութեր

Լրահոս