ԱԱԾ-ն հերքում է «Ամերիաբանկի» խորհրդի նախագահին բերման ենթարկելու և հարցաքննելու լուրը
                                    ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հերքում է լուրերը, որ բերման է ենթարկել, հարցաքննել ու այնուհետև ազատ է արձակել «Ամերիաբանկի» խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանին։
ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ տարածված այդ տեղեկություններն իրականության հետ որևէ աղերս չունեն և հորդորում զերծ մնալ հանրության շրջանում ապատեղեկատվություն տարածելուց։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    