Կրծքագեղձի քաղցկեղը կանխելու 7 գլխավոր պատճառները
Երիտասարդ աղջիկների մոտ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկն էականորեն ցածր է, քան տարիքով ավելի մեծ կանանց մոտ, բայց եթե հայտնաբերվում է, այն շատ արագ ու ագրեսիվ է զարգանում: Այս մասին գրում է soulpost.ru կայքը:
Սակայն առողջ կենսակերպը կարող է օգնել կանխել հիվանդությունը: Ստորև ներկայացնում ենք դրա գլխավոր սկզբունքները:
1. Պահպանեք առողջ քաշը
Ավելորդ քաշը մեծացնում է քաղցկեղի զարգացման ռիսկը ու նվազեցնում է հիվանդության դեպքում հաջող բուժման հավանականությունը:
2. Մարզվեք
Դուք պետք է օրական ամենաքիչը մեկ ժամ ֆիզիկական ծանրաբեռնվածություն ունենաք: Դա ամրապնդում է իմունային համակարգը, կանխում է ճարպակալումն ու նվազեցնում էստրոգենի ու ինսուլինի մակարդակն արյան մեջ:
3. Ալկոհոլ քիչ օգտագործեք
Սպիրտային խմիչքների օրական մի քանի բաժակը 21%-ով մեծացնում է քաղցկեղի զարգացման ռիսկը: Գինու փոխարեն՝ ավելի լավ է խաղող կերեք. Նրա կեղևի մեջ պարունակվող նյութն իջեցնում է էստրոգենի մակարդակը:
4. Շատ բանջարեղեն կերեք
Կերեք հատկապես կաղամբի տարբեր տեսակներ: Դրանց մեջ պարունակվում է սուլֆորաֆան, ինչը, համաձայն գիտնականների հետազոտությունների՝ խոչընդոտում է քաղցկեղային բջիջների բազմացմանը: Ի դեպ, ավելի լավ է բանջարեղենն ուտել հում վիճակում:
5. Իմացեք ձեր ընտանիքի հիվանդությունների պատմությունը
Եթե ձեր մայրիկը տառապել է քաղցկեղով, ապա ձեր ռիսկերը կրկնապատկվում են: Եթե քաղցկեղ ունեցել են 2 բարեկամներ, ռիսկերը հնգապատկվում են:
6. Ստուգվեք
Տարին մեկ անգամ պարտադիր գինեկոլոգի խորհրդատվություն ստացեք: 40-ից հետո պետք է ամեն տարի անցնել մամոգրաֆիկ հետազոտություն: Եթե գտնվում եք ռիսկի գոտում, ապա պետք է ստուգվել սկսեք 30-ից հետո, այսինքն՝ այն տարիքում, որում քաղցկեղ է հայտնաբերվել բարեկամների մոտ:
7. Մտածեք գենետիկ հետազոտության մասին
Այդպիսի հետազոտություն արել է, օրինակ, Անջելինա Ջոլին, որ իմանա իր ռիսկերը, այդ թվում՝ նաև ձվարանների քաղցկեղի վերաբերյալ:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը