ՀՀ առաջին նախագահի ինքնազգացողությունը նորմալ է․ խոսնակ
ՀՀ առաջին նախագահի ինքնազգացողությունը նորմալ է։ Այս մասին 168․am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը։
«Սիմպտոմատիկ բուժումը ստանում է տանը՝ բժիշկների հսկողության տակ»,- հավելեց նա։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը օրերս հանձնել է COVID թեստ, որի արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս: