Նախարարի մայրը պատվաստվել է «Սպուտնիկ V»-ով, իսկ քաղաքացիներին առաջարկում են «Աստրազենեկա», որը եվրոպական երկրներում մահվան տասնյակ դեպքերի պատճառ է դարձել․ «Իրավունք»

««Իրավունք» թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մայրը՝ Դեղագիտական ասոցիացիայի նախա­գահ և «Արմֆարմացիա» դեղագործական ընկերության տնօրեն Մարգարիտա Վար­դանյանը, օրերս պատվաստվել է կորոնավիրուսային հիվանդության դեմ ռուսա­կան «Սպուտնիկ V» պատվաստանյութով:

Այս ամենն ուշագրավ է այն առումով, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութն 90 % պաշտպանություն ունի և համարվում է լրիվ անվ­տանգ, համենայնդեպս մինչ օրս ոչ մի դեպք չի գրանցվել վատ արդյունքով: Մինչդեռ, ի տարբերություն առողջապահության նախարարի մայրիկի` ՀՀ քաղաքացիների վրա այսօր, այսպես ասած, «սաղացնում են» բրիտանա­կան ծագմամբ «Աստրազենեկա» պատվաս­տանյութը, որն ընդամենը 75% տոկոս պաշտպանություն ունի, էլ չասենք վտանգ­ների մասին, եվրոպական երկրներում տաս­նյակ մահեր են գրանցվել, ինչպես նաև եղել են դեպքեր, որ թրոմբ է առաջացրել և այլ խնդիրներ: Օրինակ՝ Նորվեգիայում մահա­ցել է «Աստրազենեկա» պատվաստանյութով պատվաստված բժիշկը: Ի դեպ, Գերմանիա­յի կանցլեր Անգելա Մերկելն ընդհանրա­պես արգելել է իր երկրում այդ պատվաստա­նյութով ներարկել 60-ից բարձր տարիք ունե­ցող մարդկանց, քանի որ այն վտանգավոր է, հատկապես այդ տարիքի համար:

Ըստ էության, ստացվում է, որ մեր հայրե­նի Առողջապահության նախարարությունը բոլորովին մտահոգ չէ իր քաղաքացու կյանքի և անվտանգության համար, մինչդեռ իրենց հարազատների վրա նման «փորձարկումներ» չեն կատարում: Հիշեց­նենք, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութ Հա­յաստան չի մտել, միայն կիրառվում է «Աստրազենեկան»: Բայց, արի ու տես, որ վերին օղակներում, փաստորեն, իրենց հարազատների համար գաղտագողի կիրառում են «Սպուտնիկ \/»-ն:

Դեռևս նա­խորդ տարի նոյեմբերին ՌԴ-ի առողջապա­հության նախարար Միխայիլ Մուրաշկոյի կողմից Հայաստանին, որպես նվիրատվու­թյուն, տրվել էին կորոնավիրուսային հիվան­դության դեմ «Սպուտնիկ V» պատվաստա­նյութի օրինակներ: Եվ այդ ժամանակ առա­ջինը պատվաստվել էր Առողջապահության նախարարության ղեկավար անձնակազմը` արդեն նախկին նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ: Եվ ուրեմն` ստացվում է` բոլոր պաշտոնյաները պատվաստ­վում են «Սպուտնիկ \/»-ով, իսկ շարքային քաղաքացուն դեմ են տալիս «Աստրազենեկան», որովհետև հավանաբար այն ավելի էժան է, կամ, պարզապես, վերևներում ատում են սեփական ժողովրդին»:

Տեսանյութեր

Լրահոս