Բաժիններ՝

Երևանում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա

Մարտի 20-ին, ժամը 14.00-ին, Երևանի Եր. Քոչարի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Պարզվել է, որ վրաերթը կատարել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի 25-ամյա վարորդը, որը բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է ոստիկանության:

Կատարվում է քննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս