Բաժիններ՝

«Բարսելոնա»-ն հաղթել է Սան Սեբաստիանում

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 28-րդ տուրում «Բարսելոնա»-ն հյուրընկալվեց «Ռեալ Սոսյեդադ»-ին:

Սան Սեբաստիանում կայացած գոլառատ խաղում կատալոնական «Բարսելոնա»-ն հաղթեց 1:6 հաշվով: «Կապտանռնագույնների» կազմում դուբլի հեղինակներ դարձան Սերժինյո Դեստ և Լիոնել Մեսին, մեկական անգամ էլ աչքի ընկան Անտուան Գրիզմանը, Ուսման Դեմբելեն: «Ռեալ Սոսյեդադ»-ի հեղինակության գնդակը խփեց Անդեր Մուգուրուսան:

Այս տուրից հետո «Բարսելոնա»-ն Լա լիգայի մրցաշարային աղյուսակում 2-րդն է և ունի 62 միավոր: Առաջատարը 66 միավորով Մադրիդի «Ատլետիկո»-ն է, իսկ եռյակը եզրափակում է «Ռեալ»-ը 60 միավորով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս