Բաժիններ՝

Ադրբեջանցուն տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց. հայ բժիշկներն օգնել են նրան. Sputnik Արմենիա

Ադրբեջանցուն Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց են տեղափոխել սրտի կաթվածով, նրան վիրահատել են, կորոնար անոթների ստենտավորում արել։ Տեղեկությունը հայտնեց Sputnik Արմենիայի աղբյուրը։

Այսօր սոցիալական ցանցերում տեղեկություն էր տարածվել, որ Ստեփանակերտի հիվանդանոցի բաժանմունքներից մեկում մի ադրբեջանցի վարորդ է բուժվում, որին բերել են խաղաղապահների ուղեկցությամբ։

Sputnik Արմենիան փորձեց կապ հաստատել համապատասխան մարմինների հետ, բայց առողջապահության նախարարությունն ու հիվանդանոցի ղեկավարությունը հրաժարվեցին մեկնաբանություններից՝ հորդորելով դիմել ՊՆ։

Կայքի  տեղեկություններով` հիվանդին արդեն տեղափոխել են Բաքու։

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս