2011-2012թթ. ամենաշատ վարձատրվող աստեղրն` ըստ «Forbes»-ի
«Forbes»-ը կազմել է 2011թ. մայիս ամսից մինչ 2012թ. մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում աշխարհի ամենաթանկ վարձատրվող աստղերի ցուցակը:
Ըստ այդ հրապարակման՝ 2012 թվականի աշխարհի ամենաբարձր վճարվող աստղը հայտնի ռեփեր, պրոդյուսեր Դոկտոր Դրեն է (Dr. Dre):
Նշենք, որ ռեփերի «Detox» ալբոմը դեռ լույս չի տեսել, սակայն նա շարունակում է մեծ գումարներ վաստակել իր նախկին ալբոմների վաճառքների շնորհիվ: 12 ամիսների ընթացքում նրա եկամուտը կազմել է շուրջ 110 մլն դոլար:
Ցուցակի երկրորդ հորիզոնականում Pink Floyd խմբի հիմնադիր Ռոջեր Ուոթերսն է՝ 88 մլն դոլար եկամուտով:
Երրորդ հորիզոնականում է Էլթոն Ջոնը՝ 80 մլն դոլար եկամուտով:
Ցուցակը շարունակում են Բոն Ջովի խումբը (60 մլն դոլար), Բրիթնի Սփիրսը (58 մլն դոլար), Փոլ ՄաքՔարթնին (57 մլն դոլար), Թեյլոր Սվիֆթը (57 մլն դոլար), Ջասթին Բիբերը (55 մլն դոլար), Ռիհաննան (53 մլն դոլար), Լեդի Գագան (52 մլն դոլար), Քեթի Փերին (45 մլն դոլար), Բեյոնսեն (40 մլն դոլար), ռեփեր Ջեյ-Զին (38 մլն դոլար), Ադելը (35 մլն դոլար), Քանյե Ուեսթը (35 մլն դոլար), Մայքլ Բաբլը (34 մլն դոլար) և Շադեն (33 մլն դոլար):