Ամրամ Մակինյանին հրավիրել են ԱԱԾ
![](https://168.am/wp-content/uploads/2021/03/159939415_455419142271094_2925612079053376156_n.png)
168.am-ի տեղեկություններով՝ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու պաշտպան Ամրամ Մակինյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ բացատրություն տալու: Թե ինչ հարցով՝ այս պահին հայտնի չէ:
Արդյո՞ք հրավերը կապ ունի Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանին առնչվող սկանդալային պատմության հետ, կփորձենք պարզել հետագայում»։