Բաժիններ՝

«Մենք հեքիաթներ պատմելու իրավիճակում չենք»․ Կլոպը՝ Չեմպիոնների լիգան հաղթելու մասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է այս տարի Չեմպիոնների լիգայում հաղթելու՝ «Լիվերպուլի» հնարավորությունների մասին:

«Դա երազ կլինի, չէ՞: Եվ ինչո՞ւ ոչ: Միլներն ինձ ասաց, որ մեզ համար սա հինգ տարվա ընթացքում չորրորդ քառորդ եզրափակիչն է, ներառյալ՝ Եվրոպա լիգան: Դա լավ է։

Բայց մենք այնպիսի իրավիճակում չենք, որ կարողանանք նստել և հեքիաթ պատմել այն մասին, թե ինչպես ամեն ինչ կարող է ավարտվել: Այն, ինչ մենք մտածում ենք, այն, ինչ ուզում ենք, ինչի մասին երազում ենք, բոլորովին այլ է»,- ասել է Կլոպը:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս