Հաղպատում շչակ է գործարկվելու
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ին, ժամը 11:00-ին Ալավերդի խոշորացված համայնքի Հաղպատ բնակավայրում իրականացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով գործնական միջոցառում, որի ընթացքում գործարկվելու է շչակը:
«Նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը: Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության մեջ: