Բաժիններ՝

Ժոան Լապորտան ընտրվել է «Բարսելոնա»-ի նախագահ

Կատալոնական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախագահ է ընտրվել Ժոան Լապորտան:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 58-ամյա փաստաբանը, ով նախկինում ևս գլխավորել է ակումբը, հավաքել է 57,25% (12333 ձայն): Բացի Լապորտայից ընտրությանը մասնակցում էին նաև Վիկտոր Ֆոնտին, որը հավաքել է 31,31%-ը (6745 ձայն) և Տոնի Ֆրեյշային՝ 10,24%-ը (2207 ձայն):

Ժոան Լապորտանը «Բարսելոնա»-ի նախագահի պաշտոնին եղել է 2003-2010 թվականներին: Այս տարիներին կատալոնական ակումբը 4 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում:

Մինչ այս նախագահում էր  Խոսեպ Մարիա Բարտոմեուն, ով այդ պաշտոնին էր սկսած 2014 թվականից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս