Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով՝ վերաբացվել է շուրջ 250 մահճակալ հզորությամբ Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղը. Առողջապահության փոխնախարար
Առողջապահության նախարարությունը վերաբացել է շուրջ 250 մահճակալ հզորությամբ Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։
«Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով առողջապահության նախարարությունը այսօր վերաբացեց շուրջ 250 մահճակալ հզորությամբ Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղը: Հանրապետության մահճակալային հզորությունները սահմանափակ են»,- գրել է նա։
Վերջին 2 օրերին Հայաստանում կորոնավիրուսային դեպքերի աճ է նկատվում։ Եթե նախորդ ամիս սովորաբար թեստերի մոտ 5 տոկոսն էր դրական լինում, ապա վերջին երկու օրերին դրանք 15 տոկոսի սահմանում են։ Մասնավորապես, մարտի 4-ին կատարվել էր 2 825 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 442 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 15,6 տոկոսը։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5 249 պացիենտ»,- գրել է նա: