Բաժիններ՝

Լուիս Սուարեսը կարող է խզել «Ատլետիկոյի» հետ պայմանագիրը

Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը կարող է հեռանալ Մադրիդի «Ատլետիկոյից» այս մրցաշրջանի ավարտին, հայտնում է Marca թերթը:

Թերթին հայտնի են դարձել 34-ամյա ֆուտբոլիստի ու «Ատլետիկոյի» միջև պայմանագրի մանրամասներին: Հարձակվողի պայմանագիրը պարունակում է կետ, որը թույլ է տալիս նրան միակողմանիորեն խզել ակումբի հետ համագործակցությունն այս ամռանը:

Անցած աշնանը Լուիսը վարձավճարով «Բարսելոնայից» տեղափոխվեց «Ատլետիկո»: Հարձակվողը կնքեց երկամյա պայմանագիր:

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում հարձակվողն անցկացրել է 20 հանդիպում՝ խփելով 16 գոլ։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս