Զավեշտալի տեսանյութ՝ «Խոսրովի» արգելոցի տնօրենի թեկնածուի մրցույթից
Նոյեմբերի 23-ին «Խոսրովի» արգելոցի տնօրենի թափուր տեղի համար անցկացվել էր մցրույթ: Գրանցված երեք թեկնածուներից, սակայն, մրցույթին ներակայացել էր միայն Գաբրիել Պողոսյանը: Վերջինս մոտ մեկ ամիս է` աշխատում է տնօրենի տեղակալի պաշտոնում: Նա ունի միջնակարգ կրթություն, մինչդեռ արգելոցի տնօրենի պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ է ունենալ բարձրագույն կրթություն:
Youtube-ում տեղադրվել է Գաբրիել Պողոսյանի, այսպես ասած՝ քննության, տեսագրութունը, որտեղ նա նույնիսկ չի կարողանում պատասխանել հարցին, թե ինչ է էկո համակարգը:
«Էկո համակարգը կենդանիների բույսերի… ըըըըըըըը……..»,- պատասխանում է Գաբրիել Պողոսյանը: Այնուհետև իր ձեռքում գտնվող թղթի վրա գտնում է համապատասխան հատվածն ու ընթերցում. «Գոյության պայմանների փոխհարաբերության ամբողջականությունը կոչվում է էկո համակարգ»:
Ավելի ուշ նա ասում է, որ ինքն ավարտել է «Ռոստովի համալսարանի ինստիտուտը»:
Քիչ առաջ ՀՀ բնապահպանության նախարարությունից 168.am-ին փոխանցեցին, որ մրցույթի արդյունքները հրապարակելու են վաղը:
Ի դեպ, նշենք նաև, որ մրցույթի միակ մասնակիցը 100 հնարավոր միավորից ստացել է 80 միավոր: