«Gangnam Style »-ը պայքար է խաղաղության համար». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մուն (տեսանյութ)

PCY հարավկորեացի երգիչը ցնցել է աշխարհը: Վերջին ամիսներին ամբողջ աշխարհում մեծ տարածում գտավ  երգիչ Սայի «Գանգնամ սթայլ» երգը: Սինգլը թողարկվել է 2012թ. հուլիսի 15-ին և այս պահին գրանցած դիտումների քանակով այն գլխավորում է YouTube-ի առաջատար հորիզոնականը: Երգը հայտնի է իր ռիթմիկ, ձիավարություն հիշեցնող պարով, որն արդեն հասցրել են կատարել մի շարք քաղաքական գործիչներ, հայտնի հոլիվուդյան երգիչ-երգչուհիներ, անգամ ամուսնական զույգեր՝ որպես առաջին ամուսնական պար:

Երգում անընդհատ շեշտվեղ «Գանգնամ» բառը թաղամասի անուն է, որտեղ մարդիկ ավելի ազատ են, նորավոճ: Երգը պատմում է հենց այդ թաղամասում ապրող մարդկանց նորաձև, ոճային լինելու մասին: Երգիչն իր հարցազրույցների մեկում նշել է, որ երգին, առավել ևս տեսահոլովակին, պետք է շատ հումորով վերաբերել:
Նրանք պարզապես ցանկացել են ծաղրել այն  մարդկանց, ովքեր իրենց չափազանց ոճային, նորաձև և գեղեցիկ են համարում:

Երգին անդրադարձել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ երգը որակելով որպես պայքար խաղաղության համար: Երգը ներկայացված է նոյեմբերի 11-ին Ֆրանկֆուրտում սպասվող «NTV Europe Music a World» մրցանակաբաշխությանը՝ հավակներով ճանաչվել տարվա լավագույն տեսահոլովակ:

Սեպտեմբերի 20-ին տեսահոլովակը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես YouTube-ում ամենաշատ լայքեր հավաքած տեսահոլովակ: Նշենք, որ այն համացանցում տեղադրվելու առաջին իսկ օրը 500.000 դիտում է ունեցել:

Կարդացեք նաև

 

 

Տեսանյութեր

Լրահոս