Բաժիններ՝

«Լոռի»-ն մի շարք նոր համալրումներ ունի

Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը մի շարք համալրումներ ունի: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Լուիզ Մաթեուս Սերվո դե Կարվալյոն վերադարձել է «Լոռի»։ Բրազիլացի կենտրոնական պաշտպանը «Լոռի» էր տեղափոխվել 2019 թ․ ամռանը։ 28-ամյա ֆուտբոլիստը վնասվածքից ապաքինվելուց հետո վերադարձել է հարազատ ակումբ։

«Լոռի» է տեղափոխվել Նեմանյա Շչեկիչը։ 29-ամյա դարպասապահը «Պարտիզանի» եւ Բելգրադի «ԲԱՍԿ»-ի սան է, հանդես է եկել նաեւ սերբական «Չուկարիչկի», «Զեմուն», «Զարկովո», «Մետալաց», «Յավոր Մատիս» ակումբներում, Մոնտենեգրոյի «Մոգրենում», բուլղարական «Մոնտանայում»։ Շչեկիչը հանդես է եկել նաեւ Մոնտենեգրոյի Մ21 հավաքականում։

«Լոռին» համալրել է Եվգենի Կիրիսովը։ 27-ամյա ֆուտբոլիստը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է, հանդես է եկել ռուսական «Դոմոդեդովո», «Լուչ», «Վոլգար» թիմերում, նորվեգական «Ստաբաեկում»։ Կիրիսովի վերջին ակումբը եղել է բելառուսական «Բելշինան»։

Կիրիսովը խաղացել է նաեւ Ռուսաստանի Մ16, Մ17, Մ18, Մ19, Մ21 հավաքականներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս