Բաժիններ՝

Լիտվայում COVID-19-ի առաջին դեպքն է գրանցվել շան մոտ

Բալթյան երկրներում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 2 հազար 69 նոր դեպք, դրանցից 708-ը՝ Լատվիայում, 365-ը՝ Լիտվայում, 996-ը՝ Էստոնիայում: Դրա հետ մեկտեղ, Լիտվայում COVID-19-ով հիվանդացած շուն են հայտնաբերել։

Սա շան մոտ կորոնավիրուսի հայտնաբերման առաջին դեպքն է երկրում, գրում է Delfi.ru նորությունների պորտալը՝ վկայակոչելով հանրապետության Պարենա-անասնաբուժական ծառայությանը (ՊԱԾ): Ինչպես TV3 հեռուստաալիքի «900 վայրկյան» ծրագրի հարցազրույցում նշել է ՊԱԾ-ի ղեկավար Մարիս Բալոդիսը, հետազոտությունների արդյունքները հիմք են տալիս կարծելու, որ շունը հիվանդացել է կորոնավիրուսով, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս