«Իրենց բոլոր բջիջներով Նիկոլին աջակցող, Արցախ մեկնել ցանկացող սփյուռքահայերին ես անկեղծորեն հաջողություն եմ մաղթում ադրբեջանական դեսպանատների անձնակազմերի հետ շփումներում». Միքայել Մինասյան

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր տելեգրամ ալիքում գրում է.

«Ի հավելումն երեկվա գրառման.

Ֆրանսիական պատվիրակության հետ կապված պատմությունից հետո Արցախում ռուս խաղաղապահ կոնտինգենտի հրամանատար Ռուստամ Մուրադովը Վաղարշակ Հարությունյանին նամակ է գրել, որում մասնավորապես ասել է, որ հնարավոր թյուրիմացություններից խուսափելու համար և մինչ նոր ցուցումներ ստանալը խաղաղապահները Արցախի տարածք թույլ կտան մտնել այն երկրների քաղաքացիներին, ովքեր ստորագրել են նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը։

Նամակում նշված է, որ նման մոտեցումն իրականացվում է հունվարի 11-ին Նիկոլի և Իլհամի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։

Վաղարշակ Հարությունյանը փորձանքից հեռու նամակը գաղտնի է պահում։

Տվյալ նամակի էությունն այն է, որ Հայաստանից Լաչինով Արցախ կարող են մտնել միայն Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիները։ Մնացածները Արցախ այցելելու համար թույլտվություն պետք է ստանան Ադրբեջանից։

Դե ինչ, ակնհայտ է, որ Հայաստանը հաստատել է որբի գլուխ լինելու իր կարգավիճակը ու չի էլ մտածում այդ վիճակից դուրս գալու մասին։

Հ.Գ. Իրենց բոլոր բջիջներով Նիկոլին աջակցող, Արցախ մեկնել ցանկացող սփյուռքահայերին ես անկեղծորեն հաջողություն եմ մաղթում ադրբեջանական դեսպանատների անձնակազմերի հետ շփումներում»։

Թարգմանեց և հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս