 
                        Ահաբեկիչները Սիրիայի հյուսիսում ավտոմեքենա են պայթեցրել
 
                                    Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ. մի քանի մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է Սիրիայի պետական գործակալությունը՝ SANA-ն:
«Մի քանի մարդ զոհվել, մի քանիսն էլ վիրավորվել է Աֆրին քաղաքում մեքենայի պայթյունի պատճառով: Քաղաքն օկուպացրել են թուրքամետ ահաբեկչական խմբավորումները»,-ասվում է հաղորդագրության տեքստում: Երկրի այդ հատվածում ահաբեկչություններ պարբերաբար են կազմակերպվում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        