Բաժիններ՝

Պատերազմի մասնակիցների ընտանքիները Լիդիանի ուշադրության կենտրոնում. «Ամուլսարի հանք» նախաձեռնող խումբ

Ամուլսարի հանքի հարակից Ջերմուկ/Գնդեվազ, Զառիթափ/Սարավան, Գորայք համայնքներում արցախյան պատերազմի հետևանքով ապաստան են գտել մի քանի հարյուր արցախցիներ: Մեր համայնքապետարանները այս ամիսների ընթացքում փորձել են լուծել նրանց սոցիալական առաջնային խնդիրները: Այս հարցում համայնքապետարաններին միշտ աջակցել է նաև Լիդիան Արմենիան: Նախորդ երկու օրերի ընթացքում Լիդիան Արմենիայի ղեկավարությունը մեր համայնքներում էր և կրկին բերել էր արդեն ամենամսյա դարձած աջակցությունը` առաջին անհրաժեշտության սննդամթերքի ծանրոցներ:

Մեր տեղեկություններով Լիդիան Արմենիայի աջակցությունը մեր համայնքներին այս ամիս այսքանով չի սահմանափակվել: Ջերմուկի, Զառիթափի, Գորայքի խոշորացված համայնքներից վիրավորում ստացած, ինչպես նաև զոհված և անհետ կորած զինծառայողների ընտանիքիները ևս հայտնվել են Լիդիան Արմենիայի ուշադրության կենտրոնում: Ըստ բնակիչների ընկերությունը հոգացել է դեկտեմբեր ամսվա նրանց կոմունալ ծախսերը:

Վստահ ենք, որ եթե այսօր Ամուլսարի հանքը շահագործվելիս արդեն լիներ, Լիդիանի աջակցությունը համայնքներին շատ ավելին կլիներ:

Ամուլսարի հանք նախաձեռնող խումբը վերահաստատում է իր աջակցությունը Լիդիան Արմենիային և Ամուլսարի հանքի շահագործմանը: Մեր համայնքներում, ինչպես նաև ընդհանրապես երկրում ստեղծված այս բարդ իրավիճակը հաղթահարելու գործում Ամուլսարի հանքը ունի իր մեծ դերակատարությունը:

«Ամուլսարի հանք» նախաձեռնող խումբ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս