Կոտայքում 32-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է կամրջի ճաղավանդակին և մոտ 4,5 մետր բարձրությունից ցած ընկել. վերջինս հիվանդանոցում մահացել է. shamshyan.com
Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:10-ի սահմաններում Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի բնակիչ, 32-ամյա Դավիթ Գրիգորյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակին և մոտ 4,5 մետր բարձրությունից ընկել ցած, տեղեկացնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով Դ. Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Այսօր՝ ժամը 08:00-ի սահմաններում հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Դ. Գրիգորյանը մահացել է:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում