Հարցվածների մոտ 50 տոկոսը բացասական են գնահատում Փաշինյանի կողմից գերիներին վերադարձնելու գործընթացը. «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչություն

Երևանում 2021թ. հունվարի 12-17-ն իրականացված «Երևանցիները Երևանի մասին» կամ «Երևանի Ձայնը» խորագրով հետազոտության մեջ, ինչպես լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը,  անդրադարձ է կատարվել նաև Մոսկվայում հունվարի 11-ին կայացած հայտնի եռակողմ հանդիպման ընթացքում ստորագրված փաստաթղթին:

Հարցին՝ «Ինչպե՞ս եք վերաբերվում այդ փաստաթղթի ստորագրմանը»,  քաղաքացիները պատասխանել են. «Լիովին դրական՝ 14. 6 տոկոս, ավելի շուտ դրական՝ նշել է 21.9 տոկոսը:  Այսինքն՝ մոտավորապես 36 տոկոսն է  դրական վերաբերվում:

Ավելի շուտ բացասական՝ նշել է 13 տոկոս և ընդհանրապես բացասական՝ 24.4 տոկոս, այսինքն՝ մոտ 38 տոկոսը բացասական է վերաբերվել: Դժվարացել են  պատասխանել 26.1 տոկոսը»:

Թե ինչպես են գնահատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող՝ գերիներին վերադարձնելու գործընթացը հարցին էլ ի պատասխան՝ լիովին դրական են գնահատել  18.9 տոկոս, ավելի շուտ դրական՝  19.9 տոկոս, ավելի շուտ բացասական՝  14.3 տոկոս, և ընդհանրապես բացասական՝  34.8 տոկոսը:

«Այսինքն՝  մոտավորապես ունենք մոտ 50 տոկոս, ովքեր բացասական են գնահատում այդ աշխատանքը»,- հավելեց Արամ Նավասարդյանը՝ հիշեցնելով, որ հետազոտությունն արվել է միայն Երևանի բնակիչների համար՝ հեռախոսային հարցումների միջոցով:

Տեսանյութեր

Լրահոս