Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր են հայտնաբերվել
Արցախում հունվարի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ կատարված 58 նոր թեստավորումներից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք: Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:
«Վարակակիրներից 6-ը` Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի, իսկ 2-ը` Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են: ԱՀ ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել հաստատված օջախներում, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում՝ հաստատված դեպքի կոնտակտավորներից: Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2234 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 50 վարակակիր:
Կատարվել է 18 509 թեստավորում: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ: