Շմոլ գազի հետևանքով մահացել է հարկային ծառայության իրավաբանը
Երեկ` նոյեմբերի 16-ին, ժամը 22.00-ի սահմաններում շտապօգնության 1-03 բժշկական բրիգադը ահազանգել է Ոստիկանության Արաբկիրի բաժին, որ Ջրաշատի փողոցի թիվ 90 տանը երիտասարդ տղայի դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե մեկնած Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը` Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ պարզել է, որ մահացածը 23-ամյա Կ.Ֆանարջյանն էր, որը ըստ նախնական տեղեկությունների մահացել է շմոլ գազի թունավորումից:
Ըստ դատաբժշկի` արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Կ.Ֆանարջյանն աշխատում էր Պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի տարածքի հարկային ծառայությունում` որպես իրավաբան:
shamshyan.com