Բաժիններ՝

Պահուստային ֆոնդից 2.5 միլիարդ դրամ է փոխանցվել Առողջապահության նախարարության բանկային հաշվին

Կառավարությունը հերթական փոփոխությունն է կատարել 2020 թվականի բյուջեում՝ պահուստային ֆոնդից 2.5 միլիարդ դրամ հատկացնելով Առողջապահության նախարարությանը։

Ուշագրավ է, որ փոխանցված գումարն Առողջապահության նախարարությունն օգտագործելու է բանկային քարտի միջոցով։

Նախարարությունը նախագիծն ընդունելու անհրաժեշտությունը հիմնավորել է նրանով, որ հանրապետության տարածքում կորոնավիրուսային վարակի (COVID-19) հետ կապված  առկա իրավիճակով պայմանավորված՝ պետք է իրականացվեն անհրաժեշտ միջոցառումներ։

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 2,5 միլիարդ դրամից Առողջապահության նախարարությունը 600.0 մլն դրամը նախատեսում է օգտագործել 2020 թվականի դեկտեմբերի 30-ին և 31-ի կատարված ծախսերը փոխհատուցելու նպատակով՝ վերապրոֆիլավորված բժշկական կենտրոններին մատակարարված ապրանքների, ծառայությունների, ինչպես նաև շինարարական աշխատանքների կատարման դիմաց ձևակերպված կրեդիտորական պարտքի վճարման համար։

Գումարի մնացած մասը 1,950,000,000 դրամը կուղղվի վերապրոֆիլավորված ԲԿ-ների պահպանման ծախսերի, բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին՝ կատարվող վճարումների (պայմանագրային գներով) և պաշտպանիչ միջոցներով հագեցվածության համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս