Արտյոմ Սիմոնյանը կարիերան կարող է շարունակել Ռուսաստանում
Հայաստանի գավաթակիր Երևանի «Նոա»-ի ֆուտբոլիստ Արտյոմ Սիմոնյանը կարիերան կարող է շարունակել Ռուսաստանում: Այս մասին գրում է MatchTv-ն:
Սիմոնյանի ծառայություններով հետաքրքրված է «Տոմ» ակումբը: Ֆուտբոլիստի տեղափոխությունը և պայմանագրի կետերը դեռևս քննարկման փուլում են:
Սիմոնյանը «Նոա» է տեղափոխվել նախորդ տարի ամռանը: Նա «Զենիթ»-ի սան է և նախկինում հանդես է եկել մի շարք հայկական ակումբներում՝«Ալաշկերտ», «Արարատ»,«Փյունիկ», ինչպես նաև շվեյցարական «Ցյուրիխ» և «Լե Մոնտ» ակումբներում: