«Չոլերից եկել է մի հատ վրեժխնդիր և մտադրված վաճառքի է հանել մեր երկիրը ու դեռ շարունակում է հանել». Վահրամ Սահակյան

Մշակույթի գործիչները հրատապ ժողով են հրավիրել: Գրող, թատերագիր Վահրամ Սահակյանը նշեց՝ եթե այստեղ մենք յուրաքանչյուրս սկսենք խոսել դարձվածքներով, գրական լեզվով, թե ինչ կատարվեց մեզ հետ, ինչ է եղել, ով է մեղավոր, ինչ մանրամասներ են եղել,  դրանով ոչնչի չենք հասնի:

«Ես կոչ չեմ անում, նման բան ասելու իրավունք էլ չունեմ: Բայց ի՞նչ է նշանակում՝ մտավորական, երևի շատերը լավ չեն պատկերացնում: Մտավորական, այդպիսի հասկացություն ընդհանրապես գոյություն չունի: Թող չվիրավորվի ոչ ոք, չկա՛ նման բան ոչ մի հասարակարգում: Դա Սովետական Միության հնարած ինտելիգենցիա տերմինն է, որը հատուկ հնարել էին, որպեսզի մանիպուլյացնեն մարդկանց: Գոյություն ունեն ստեղծագործող մարդիկ, գիտնականներ, բժիշկներ և այլք: Հիմա որպես ստեղծագործող մարդ՝ ես ասեմ՝ ինչ է եղել մեզ հետ:

Մեզ հետ եղել է ինչ-որ բան, որը կարելի  է ասել մեկ րոպեի ընթացքում: Մեր ժողովրդի մեծ մասին խաբել են, մանիպուլյացրել են: Չոլերից եկել է մի հատ վրեժխնդիր,  վատ, կեղտոտ, ծանր  մանկություն ունեցած և  արտաամուսնական կապից առաջացած մի դուրսպրծուկ, խառնել է էս ժողովրդին, խաբել է: Հիմա մենք կասենք՝ ազգն էսպես է մտածում, ժողովուրդն էսպես է մտածում, ոչ, խաբել է բոլորին, մտադրված վաճառքի է հանել մեր երկիրը և դեռ շարունակում է հանել: Մենք նրա համար չենք այստեղ, որ ասենք՝ գիտե՞ք, այսինչ ժամանակ մեզանով չզբաղվեցին, մենք էսինչ բանը չկարողացանք անել, մենք մեղավոր չէինք:

Մեկն էլ կանգնի ասի՝ մենք խաբվել ենք, ես որպես արվեստագետ՝ հավատացել եմ, բայց հիմա ներողություն եմ խնդրում: Ես էլ ասում եմ՝ եթե ներողություն ես խնդրում հիմա, եթե ուզում ես ներողություն խնդրես Ֆեյսբուքում, գնա զոհվածի ծնողի, մոր առաջ մի հատ չոքի ու ասա՝ զոհված զինվորի մայր, գիտե՞ս ինչ՝ ես խրախուսել եմ, գովերգել եմ, մարդկանց առաջ վեր եմ հանել էդ անասուններին, մարդասպանների կերպարները վեր եմ հանել իմ գրառումներում, արվեստում, հարցազրույցներում, ամեն տեղ, բեմի վրա,  նախկիններին եմ քննադատել, բայց նրանց եմ վեր հանել, նրանք էլ քո  երեխային անպաշտպան  թողել են «Բայրաքթարի» տակ: Այնպես որ՝ ես մի քիչ մեղավոր եմ ինձ զգում, կներես: Դե ասա, չես ասում, ուրեմն՝ դու էլ ես ծախված:

Եթե դուք ասում եք՝ մտավորական, մտավորականը պիտի մտածի, դու իրավունք չունես սխալվելու: Եթե մտավորական ես և կանգնում նկարվում ես ռազմական էդ ռոլիկում, որտեղ ասում ես՝ դու պետք ես, հայրենիքը քո կարիքն ունի, հետո այդ երեխան լսելով, գուցե չլսելով, բայց քո էդ ալիքի տակ ընկնելով՝ գնում և զոհվում է, դու հայրենասիրություն չես քարոզում, մահ ես քարոզում: Դու ընտանիքից էդ էրեխուն հանել-տարել ես: Ի՞նչ մտավորական ես դու, անուններ չտամ, գիտեք՝ ով է այդ բաներն արել: Իրանք պիտի պատասխան տան»,- նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս