«Ամենացավոտը տանելու են նրանք, որոնք երազում են ռուսական անձնագիր ստանալու մասին` հույս էլ չունենաք»․ Վարազդատ Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Աշխարհքաղաքական բոլոր կենտրոններն են խոչընդոտելու, որպեսզի Հայաստանում իշխանության գան ազգային-առաջադիմական ուժերը: Որևէ էական դերակատարություն ունեցող անկախ ու զարգացող Հայաստանն այլևս սպառված ակնկալիք է բոլորի, այդ թվում` մեր բազմաթիվ հայրենակիցների համար:
Նրանք, որոնք հույսները դրել են ռուսների վրա և նաև նրանք, որոնք սպասում են ամերիկացիքի բարեհաճությանը, խիստ հիասթափվելու են: Ամենացավոտը տանելու են նրանք, որոնք երազում են ռուսական անձնագիր ստանալու մասին` հույս էլ չունենաք:

Նախանշված այս ծրագիրը կարող է խախտվել բացառապես մեկ հանգամանքի ուժով` ազգային իռացիոնալիզմի: Սա մեր հավաքական բնավորության այն մասն է, որն առայժմ բացահայտված չէ ու չի ենթարկում սոցիալ-տեխնոլոգիական ներգործության: Մնացած հաշվարկներն արդեն հին են ու փորձված:

Ազատ թողե՛ք ձեր միջի Դավթին, միայն նա է, որ հաստատապես ձեզ չի դավաճանի…»։

Տեսանյութեր

Լրահոս