Բաժիններ՝

Բադրիջանով համեղ ռուլետներ

Բաղադրիչներ՝

Բադրիջանի համար՝

• 2 բադրիջան
• ձիթայուղ 1 թ/գ
• աղ 1/4 թ/գ

Միջուկի համար՝

• ծաղկակաղամբ՝ աղացած 2 բաժակ
• ձիթայուղ 1/2 թ/գ
• մաղադանոս՝ կտրատած 1/3 բաժակ
• թարմ անանուխ՝ կտրատած 1/3 բաժակ
• հունական ընկույզ՝ կտրատած 1/4 բաժակ
• կարմիր սոխ 1/2 գլուխ՝ մանր կտրատած
• ձիթայուղ 1,5 ճ/գ
• քացախ 2 թ/գ
• սխտոր 1 պճեղ՝ ճզմած

Սոուսի համար՝

• թահին 2 ճ/գ (քունջութը երկար մանրացնել բլենդերի մեջ՝ քունջութի ձեթի հետ (կարելի է օգտագործել նաև ցանկացած այլ անհոտ ձեթ)
• 1/2 կիտրոնի հյութ
• մեղր 1 թ/գ
• սխտոր 1 պճեղ՝ ճզմած
• ջուր մոտ 1 ճ/գ

Պատրաստման եղանակը՝

Բադրիջանները երկարությամբ շերտատել 1 սմ հաստությամբ, վրան քսել ձեթ, համեմել աղով երկու կողմից, դասավորել տապակի մեջ, եփել ջեռոցում 200°-ում յուրաքանչյուր երեսը՝ 5 րոպե։
Պատրաստել միջուկը։ Ծաղկակաղամբը 1/2 թ/գ ձեթով տապակել 5 րոպե միջին կրակի վրա, դնել սառնարան՝ սառի։ Սառելուց հետո ավելացնել մնացած բաղադրիչները, խառնել։
Առանձին ամանի մեջ լավ հարել սոուսի բաղադրիչները՝ մինչև դառնա միասեռ զանգված։

Միջուկը 1-2 ճ/գ լցնել բադրիջանների վրա լայն մասում, և բադրիջանները փաթաթել։ Դասավորել մատուցվող ափսեի մեջ, վրան լցնել սոուսը, զարդարել մաղադանոսով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս