Բաժիններ՝

«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում

Հայաստանի բազմակի չեմպիոն Երևանի «Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Արարատ»-ի կազմը համալրել է 22-ամյա հայ պաշտպան Արթուր Դանիելյանը: Ֆուտբոլիստի նախորդ ակումբն էր «Արարատ-Արմենիան»:

Արթուր Դանիելյանը ծնվել է 1998 թվականի փետրվարի 9-ին, Ուկրաինայում: Խաղացել է Դոնեցկի «Մետալուրգ»-ի մանկապատանեկան թիմերում, ապա Կամենսոկեի «Ստալ»-ի կազմում հանդես է Ուկրաինայի Պրեմիեր լիգայում:

2018/19 մրցաշրջանից հանդես եկել «Արարատ-Արմենիայի» կազմում և դարձել է Հայաստանի կրկնակի չեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր:

«Ստալ»-ի կազմում Արթուր Դանիելյանը մասնակցել է Ուկրանիայի առաջնության 20 խաղի, իսկ «Արարատ-Արմենիա»-ի կազմում Հայաստանի առաջնության 22 հանդիպում է անցկացրել:

Դանիելյանը նաև հինգ հանդիպում է անցկացրել Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում, ինչպես նաև հրավիրվել է ազգային հավաքական:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն 16-րդն է (16 միավոր), «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են` 5-ական միավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս