Խնդրում ենք պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել. ԱԻՊԾ

«Հարգելի հայրենակիցներ

Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր Ասկերանի շրջանի Շոշ, Խնածախ և Այգեստան համայնքներում տեղի կունենան տվյալ տարածքներից հայտնաբերված զենք-զինամթերիքի վնասազերծման աշխատանքներ:

Ուստի, խնդրում ենք պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել: Սակրավորական խմբերն Արցախի տարածքում շարունակում են իրականացնել օպերատիվ-հետախուզական աշխատանքներ և կատարել հայտնաբերված ռազմամթերքի ոչնչացում:

Տեղեկատվության և այլ պարզաբանումների համար կարող եք զանգահարել ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,112 և 101 շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարներին»,-ասված է ԱԻՊԾ տարածած հաղորդագրության մեջ:

 

?Հարգելի հայրենակիցներ

Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր Ասկերանի…

Posted by ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն on 2021 թ. հունվարի 4, երկուշաբթի

 

Տեսանյութեր

Լրահոս