Բաժիններ՝

Մահացել է հանրահայտ մոդելավորող Պիեռ Կարդենը

Իննսունութ տարեկանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ մոդելավորող Պիեռ Կարդենը:

Այս մասին գրել է France Press-ը՝ նշելով, որ տեղեկությունն ստացել է Կարդենի ընտանիքից:

Իտալական ծագումով ֆրանսիացի դիզայները 14 տարեկանից ուսումնասիրել է շինարարության և նորաձևության հիմունքները: 1939 թվականին մեկնել է Վիշի, որտեղ աշխատել է որպես դերձակ` հագուստներ կարելով հիմնականում կանանց համար: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է Կարմիր խաչում: Պատերազմից հետո տեղափոխվել է Փարիզ, որտեղ ճարտարապետություն է ուսումնասիրել և որպես նկարիչ-ձևավորող աշխատել է Ժաննա Պակենի նորաձևության տանը: Համագործակցել է Քրիստիան Դիորի հետ, ստեղծել է Ժան Կոկտոյի «Գեղեցկուհին և հրեշը» կինոնկարի հանդերձանքը: 1950 թվականին հիմնադրել է իր սեփական նորաձևության տունը: Սկսնակ դիզայներին Քրիստիան Դիորն ասել է. «Վաճառիր թանկ, քանի որ տաղանդը պետք է գնահատվի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս