«Ուշադրությամբ կարդացի սույն թվականի սեպտեմբերի 1-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասի կողմից Սորոսի Արմենին հասցեագրված գրությունը և կից օպերատիվ հանձնարարականը». Ամրամ Մակինյան
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ուշադրությամբ կարդացի սույն թվականի սեպտեմբերի 1-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասի կողմից Սորոսի Արմենին հասցեագրված գրությունը և կից օպերատիվ հանձնարարականը։
Անկասկած, այն Փաշինյանի և մի շարք այլ անձանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով (պետական դավաճանություն) նախատեսված արարքը կատարելու համար հարուցվելիք քրեական հետապնդման, կալանավորման և ցմահ ազատազրկման հիմքում դրվելիք կարևոր ապացույցների շարքում է»։