Բաժիններ՝

Լիբանանում հայտնաբերվել է COVID-19-ի նոր շտամի առաջին դեպքը

Լիաբանանի առողջապահության նախարար Համադ Հասան հայտարարել է Լիբանանում COVID-19-ի նոր տեսակի առաջին դեպքի գրանցման մասին: Այս մասին հայտնում է Arab News-ը:

Հասանն ասել է, որ վարակված անձը դեկտեմբերի 21-ին Լոնդոնից է վերադարձել Բեյրութ: Նա կոչ է արել նույն թռիչքի ուղևորներին և նրանց ընտանիքներին 10 օր զգույշ լինել և մեկուսանալ տանը, նաև շեշտել է, որ նախարարությունը «հետևողական է այս դեպքին և այն մարդկանց նկատմամբ, ովքեր շփվել են նրա հետ»:

Վարակված անձը Լիբանանի քաղաքացի է, ապրում է Տրիպոլիում: Նա ասել է, որ իր մոր հետ ինքնամեկուսացել են տանը: Այս զարգացումը մտահոգություններ է առաջացրել, և պատգամավոր Ջորջ Ադուանը կոչ է արել պաշտոնյաներին անհապաղ դադարեցնել Բրիտանիայից եկող թռիչքները և խիստ միջոցներ ձեռնարկել, քանի դեռ ուշ չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս