Բաժիններ՝

Միացյալ Թագավորությունում Covid-ի պատճառով 6 մլն մարդու համար կգործեն ավելի խիստ սահմանափակումներ

Նոր սահմանափակումներ են նախատեսվում մտցնել Շոտլանդիայում և Հյուսիսային Իռլանդիայում, իսկ Ուելսում Սուրբ Ծննդյան օրվա համար մեղմացված սահմանափակումները կվերականգնվեն շաբաթ օրը: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Այսպիսով՝ Միացյալ Թագավորությունում սահմանափակումների 4-րդ՝ խիստ մակարդակում գտնվողները կավելանան 6 միլիոնով ՝ դառնալով ընդհանուր 24 միլիոն մարդ: Սա կազմում է բնակչության 43 տոկոսը: Սա հաջորդել է նրան, երբ կառավարությունը հայտնել է, որ կորոնավիրուսից մահերի ընդհանուր թիվն անցել է 70 հազարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս